«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը

Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը
11.11.2017 | 18:22

Նոյեմբերի 13-17-ը կազմակերպելու է «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողով՝ նվիրված հնագույն քաղաքակրթությունների օրրանի՝ Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը, որի մասն է կազմում Հայաստանը։ Տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը
Միջազգային խորհրդաժողովի նպատակն է մեկտեղել աստղագետների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների և ժամանակակից գիտելիքների ներկայացման ու համատեղ քննարկումների միջոցով մշակել միջճյուղային գիտությունների, մասնավորապես պատմաաստղագիտության և մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 13-ին ժամը 09:30-ին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հոմակիմյանը, Միջազգային աստղագիտական ընկերության Գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր:


Վերջին տարիներին աշխարհում լուրջ ուշադրություն է դարձվում աստղագիտության բնագավառին. ստեղծվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, անցկացվում են միջազգային գիտաժողովներ և տպագրվում են միջազգային ամսագրեր` նվիրված հնագույն և մշակութային աստղագիտությանը: Բավական է հիշատակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աստղագիտության համաշխարհային ժառանգությունը» ծրագիրը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) համապատասխան հանձնաժողովը և «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպությունը:


Այս Ծրագիրը հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից Կազմակերպության Մասնակցության ծրագրի շրջանակներում 2016-2017թթ. երկամյակի համար: Խորհրդաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, և Հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը:

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ